211652_close_icon
views-count1355 դիտում article-date 22:48 04-02-2019

Գազի արտահոսքից Արաքս գյուղի 6 բնակիչներ թունավորվել են

Փետրվարի 2-ին, ժամը 07.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Արաքս գյուղի 6 բնակիչների: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետևանքով: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր