211652_close_icon
views-count1811 դիտում article-date 18:56 04-02-2019

ՊՍԺ-ն առաջին պարտությունը կրեց Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Լիոնից» կրած պարտությունը (1:2), որը առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում: «Շատ բարդ հանդիպում ստացվեց: «Լիոնում» բարձրակարգ ֆուտբոլիստներ են, նրանք արժանիորեն դուրս են եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: «Լիոնը» շատ էր գրոհում, մենք էլ հնարավորություններ ունեինք: Երկրորդ խաղակեսում մենք լավ խաղացինք, մրցակիցը շանսեր քիչ ուներ: Բայց մենք պարտվեցինք, այդպես էլ է պատահում ֆուտբոլում: Ինձ չի հետաքրքրում Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը: «Լիոնի» հետ խաղում ես տեսա այն, ինչը կցանկանայի բարելավել», ասել է Տուխելը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր