211652_close_icon
views-count1030 դիտում article-date 16:58 04-02-2019

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 245 դեպք, որից 119-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 82 կենցաղային կանչ, 60 հրդեհ, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 115 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 47 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]https://st0.shamshyan.com/editor/0032571001549283492551179.jpg[/img]

Նմանատիպ նյութեր