211652_close_icon
views-count1006 դիտում article-date 15:47 04-02-2019

Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 4-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Ըստ սահմանված օրակարգի՝ խորհրդակցության ընթացքում Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: Հունվար ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 118 084 620 ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել են 73 460 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 67 828 կատարողական վարույթներ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես, ներկայացվել է, որ հունվար ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9660 դիմում և գրություն: Նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրվել է 24 բողոք, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել է 66 բողոք: Հունվարին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների կողմից կատարվել է 4 քաղաքացու ընդունելություն: Արագ սպասարկման գրասենյակում սպասարկվել են 4556 քաղաքացիներ: Կառույցի ղեկավարին է ներկայացվել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հունվարին իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը: Զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր