211652_close_icon
views-count1092 դիտում article-date 15:34 04-02-2019

Բուլղարիայում Սպիտակի երկրաշարժին նվիրված միջոցառում է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 1-ին Սոֆիայի Կարմիր Խաչի կենտրոնակայանում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն, որը կազմակերպել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը՝ բուլղարական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ: Իր խոսքում Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց բուրլղար լեռնային փրկարարներին, որոնք երկրաշարժի երկրորդ օրը 16 հոգուց բաղկացած ջոկատ ուղարկեցին Սպիտակ՝ փլատակների տակից հանելով 150 մարդկանց, այդ թվում վեցին՝ ողջ վիճակում: Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Բուլղարիայի ժողովրդին և կառավարությանը, ինչպես նաև բուլղարահայ համայնքային կազմակերպություններին և Կարմիր խաչին։ Երկրաշարժի գոտում իրականացված փրկարարական աշխատանքներում ցուցաբերած խիզախության, երկրաշարժի հետևանքների վերացման և վերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար բուլղար փրկարարներին, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերը: Պատվոգրերի հանձնման ժամանակ փրկարարներն ու բուլղարական և բուլղարահայ կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին իրենց տպավորություններով՝ վերհիշելով փրկարարական և վերականգնողական աշխատանքներին առնչվող առանձին դրվագներ: Արարողության ընթացքում ցուցադրվեցին հատվածներ երկրաշարժի օրերին հայ օպերատորների և բուլղար փրկարարների կողմից նկարահանված փաստա-վավերագրական ժապավեններից: Միջոցառմանը մասնակցում էին ԲՀ արտաքին գործերի փոխնարար Յուրի Շտերկը (Yuri Sterk), ԲՀ խորհրդարանի Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Նիկոլայ Տիշևը (Nikolay Tishev), ԲՀ առողջապահության և պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներ, փրկարար ստորաբաժանումների ղեկավարներ: Ներկա էին նաև Սոֆիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, Սոֆիայի և Պլովդիվի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները: Միջոցառումը լուսաբանում էին տասնյակից ավելի լրատվական գործակալություններ, այդ թվում՝ Բուլղարական կենտրոնական հեռուստաալիքներն ու թերթերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր