211652_close_icon
views-count36518 դիտում article-date 14:23 04-02-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. փրկարարներն ու գյուղացիները պայքարում են տանն առաջացած կրակի տարածման ու կանխման դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առառ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ, և այս պահին հրշեջները գյուղացիների օգնությամբ կանխում են կրակի տարածումը և ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ այն մարելու համար։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները պարզում են, թե արդյո՞ք հրդեհի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր