211652_close_icon
views-count871 դիտում article-date 13:03 04-02-2019

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 1-ին կայացել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են հւնվարի 25-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 24309 զանգ, 584 դեպք-պատահար, որից 78-ը՝ արտակարգ բնույթի: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 15 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում անցկացվել է 24 հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտություն: Խորհրդակցության ընթացքում Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը տվել է մի քանի հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին համազգեստի կրման կանոններին, գույք-տեխնիկայի սպասարկման ընթացակարգերին, փրկարար ծառայողների մտավոր և ֆիզիկական պատրաստվածությանը, գրանցամատյանների լրացման կարգին, կադրային քաղաքականությանը և այլն: ՓԾ տնօրենն ընդգծել է, որ հայ փրկրարները թե´ հանրապետությունում, թե´ արտերկրում պետք է միշտ պատվով ներկայանան՝ ունենալով բարձր մտավոր ու ֆիզիկական պատրաստվածություն: Ա.Նահապետյանն անդրադարձել է նաև տույժերի ենթարկման և խրախուսումների շնորհման ընթացակարգերին՝ հանձնարարելով խստագույնս պահպանել դրանց տրամադրման և վերացման ժամանակացույցը:

Նմանատիպ նյութեր