211652_close_icon
views-count79763 դիտում article-date 10:15 04-02-2019

Ողբերգական ավտովթար Երևանում. Hyundai-ը բախվել է բետոնե եզրաքարին գլխիվայր շրջվելով՝ հայտնվել CPS բենզալցակայանի մոտ. կա 1 զոհ, 2 վիրավոր. նրանց առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտաշես Պողոսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի 77 TT 107 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի և Աճառյան 2 փակուղու խաչմերուկի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհային եզրաքարերին, առաջ ընթացել, բախվել գովազդային վահանակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել CPS բենզալցակայանի դիմաց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Պողոսյանը, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Մաթևոսյանը և Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Կիանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Դ. Մաթևոսյանը շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունն են ցուցաբերել CPS բենզալցակայանի աշխատակիցները, և երկուսին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին էլ տեղափոխել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով։ Հավաքվածներն ասում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությոնը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Պողոսյանն աշխատում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անվտանգության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր