211652_close_icon
views-count3159 դիտում article-date 22:51 03-02-2019

Անգլիա. Ագուերոն նոկաուտի ենթարկեց «Արսենալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»: «Քաղաքաբնակների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Լոնդոնցիների կազմում միակ գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը հայտավորված չէր: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» շրջանցեց «Տոտենհեմին» և 59 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: «Արսենալը» 47 միավորով 6-րդ տեղում է: Առաջատարը՝ «Լիվերպուլն», ունի 61 միավոր և մեկ խաղ պակաս: [b]Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր [/b] «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ»՝ 3:1 Գոլերը՝ Ագուերո, 1, 44, 61 - Կոսելնի 11
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր