211652_close_icon
views-count26420 դիտում article-date 20:54 03-02-2019

Երևանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողին. նա համաներմամբ օրերս էր ազատ արձակվել բանտից

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր` փետրվարի 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ Կարեն Բունիաթյանի) և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները (բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով բացահայտել են փետրվարի 1-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումը: Այդ օրը, ոստիկանոթյան Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Վարդան Վարդանյանի կողմից վարած Renualt մակնիշի ավտոմեքենան առևանգել են Հարավ-Արևմտյան թաղամասում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Միքայելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագետներն ու կինոլոգները: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույնը օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, անհայտ անձը Նոր-Նորք վարչական շրջանում նստել է Վ. Վարդանյանի վարած Renualt մակնիշի ավտոմեքենան և հասնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օտյան փողոց, անհայտ առարկայի սպառնալիքով պահանջել է, որպեսզի վարորդն իր մոտ եղած գումարը տա իրեն: Մերժում ստանալով, անհայտ անձը վիճաբանել է վարորդի հետ, որից հետո նրան հրել ու գցել է ավտոմեքենայից, ու փախցրել ավտոմեքենան: Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենան կարճ ժամանակ անց հայտնաբերել են Օհանովի փողոցի թիվ 54 հասցեի մոտ՝ վթարված վիճակում: Այսօր արդեն ոստիկանները հայտնաբերել են ավազակային հարձակում կատարողին, ով Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Սարգսյանն է: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որից հետո ներկայացվել Մալաթիա-Սեբաստիա Վարչական շրջանների քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, Մ. Սարգսյանը օրերս էր ազատ արձակվել համաներմամբ և դատապարտված է եղել ՀՀ Քր-օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր