211652_close_icon
views-count15578 դիտում article-date 18:18 03-02-2019

Սարգիս Գրիգորյան. Քաղաքականություն մտնելու վերաբերյալ բավական լուրջ առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ. Armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան Սարգիս Գրիգորյանը, հայտնում է [url=https://armlur.am/875283/?fbclid=IwAR1sKJScsZjKIPTf7QKT1tKab6z8fao5ncDb8i7d93ka_O1Ma6J0W4k5Aoo]Armlur.am[/url]-ը: [b]-Սարգի՛ս, հե՞շտ եք արթնանում: Ձեզ համարում եք գիշերայի՞ն, թե՞ ցերեկային մարդ: [/b] -Ցերեկային մարդ եմ, բայց այնպես է ստացվել, որ գործի բերումով ուշ եմ պառկում քնելու, հետեւաբար ուշ էլ զարթնում եմ: [b]-Կա՞ մի բան, որ կցանկանայիք փոխել Ձեր արտաքինում: [/b] -Ոչ մի բան, պարզապես ափսոսում եմ, որ տարիքի հետ մազերս թափվում են: Կցանկանայի այդ խնդրից հնարավորինս խուսափել: [b]-Ո՞վ չի կարող դառնալ Ձեր ընկերը: [/b] -Քաղքենի, երկերեսանի մարդը, որը կփորձի սիրաշահել, ինչպես նաեւ այն մարդը, որ հատուկ կփորձի կիրթ կամ տեղեկացված երեւալ: Լպրծուն տեսակներին տանել չեմ կարողանում: [b]-Տվե՛ք մի երկրի անուն, որտեղ կցանկանաք անպայման լինել: [/b] -Իտալիա: Ի դեպ, Հռոմից բացի՝ կցանկանամ լինել նաեւ այլ քաղաքներում, գյուղերում երկրի կոլորիտը, համն ու հոտն ամբողջապես ընկալելու համար: [b]-Նախընտրում եք լինել ուշադրության կենտրոնո՞ւմ, թե՞ ստվերում: [/b] -Եթե ասեմ՝ ստվերում, սուտ կլինի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր դերասան հոգու խորքում էկրանից այն կողմ էլ ուզում է ուշադրության կենտրոնում լինել: Դա մի բան է, որ նստած է ենթագիտակցության խորքերում: [b]-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում: [/b] -Երկու բանից՝ հայրենիքիս անվտանգությունը եւ ընտանիքիս անդամների առողջությունը վտանգելուց: Հայրենիքս շատ եմ սիրում, եւ սրանք պարզապես խոսքեր չեն: Փորձը ցույց է տվել, որ տասը օրից ավել այլ երկրում չեմ կարողանում մնալ, տեղս չեմ գտնում: Սրանք են այն հարցերը, որոնք մշտապես անհանգստացնում են ինձ, մնացած ամեն բան հաղթահարելի է: [b]-Ումի՞ց եք միշտ սովորում ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես դերասան: [/b] -Երեւի ամենաշատը ինքս ինձնից եմ սովորում՝ սեփական սխալների վրա: Անգամ հաճախ թույլ եմ տալիս, որ փոքրիկ սխալներ գործեմ, որպեսզի այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշումներս է՛լ ավելի ամրապնդվեն: Մասնագիտական առումով մի քանի դերասան կա, որոնք ինձ համար վարպետության գագաթնակետն են՝ Ռոբերտ դե Նիրո եւ Անդրեյ Միրոնով: Երբեմն ուղղակի ուզում եմ հասկանալ՝ այս երկուսն ինչ միս ու արյունից են ստեղծված: [b]-Ինչի՞ց եք դրական էներգիա ստանում: [/b] -Երբ երեխաներս զանգում են ու ասում են` «պա՞պ», իմ աշխատանքից: Առհասարակ, պոզիտիվ մարդ եմ եւ հաճախ եմ փնտրում դրական էներգիայի աղբյուրներ: [b]-Ո՞ր դեպքում մուտք կգործեք քաղաքականություն: [/b] -Քաղաքականություն մտնելու վերաբերյալ բավական լուրջ առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ: Ես սովորել եմ Սոս Սարգսյանի փորձի վրա…Դերասանը պետք է իր գործով զբաղվի: Մանրամասները՝ [url=https://armlur.am/875283/?fbclid=IwAR1sKJScsZjKIPTf7QKT1tKab6z8fao5ncDb8i7d93ka_O1Ma6J0W4k5Aoo]Armlur.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր