211652_close_icon
views-count2770 դիտում article-date 23:56 03-02-2019

Երդման արարողություն ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 22-ին ոստիկանության կրթահամալիրի շարային հրապարակում ուսումնական կենտրոնի 36 սովորողներ հուզումով սպասում էին ոստիկանության ծառայողի երդման արարողությանը: Եռամսյա ուսուցման դասընթացն ավարտելուց հետո նրանք անցնելու են ծառայության ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում: Կրթահամալիրի պետն ընդունեց ծառայության գծով տեղակալի զեկույցը... Միջոցառման մեկնարկը տրված էր: Այսօր, առավել քան երբևէ, քաղաքացին պահանջում է, որ իրեն արհեստավարժ և արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցվի, ինչին լիարժեք կարելի է հասնել կիրթ ու պատրաստված ոստիկաններ ունենալով: Կրթահամալիրը հենց այս առաքելությունն է իրականացնում: Նրանք հաջողությամբ հանձնել են ընդունելության քննությունները. առջևում ուսումնական գործընթացն է: Երդման արարողությունն անչափ կարևոր է, ասես, ուրույն մկրտություն լինի: Երդվում են ամուր պահել հայոց պետականությունը` հավատարիմ լինելով սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը: Եվ, որ ամենակարևորն է, այդ ամենն իրականացնել արդար ու անկողմնկալ, ազնիվ և բարեխիղճ: Երդման արարողությունից հետո ուսումնական կենտրոնի սաներին շնորհավորանքի խոսք հղեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը: Այնուհետև թմբուկների ձայնով ազդարարվեց հանդիսավոր երթը: Շարային քայլն ու կեցվածքն ինքնին փաստում էին, որ նրանք պատրաստ են անցնել ոստիկանի պատասխանատու և պատվախնդիր ուղին: Երեկվա երազանքն այսօր արդեն իրականություն էր: Ուսումնական հաջողություններ մաղթենք նրանց: Բարի երթ` դեպի ոստիկանական մեծ ընտանիք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր