211652_close_icon
views-count4620 դիտում article-date 17:06 03-02-2019

Կալուգայում ավտովթարի հետևանքով տուժածների մեջ կան հայեր

Mash Telegram ալիքը հրապարակել է Ռուսաստանի Կալուգայի մարզում ավտովթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների ցուցակը: Ցուցակում կա հայկական ազգանուն. ավտոբուսում էր հայ Սոֆյա Առաքելյանն իր մոր հետ: Հավելենք նաև, որ РИА Новости-ի փոխանցմամբ՝ վթարից հետո ձերբակալվել է ավտոբուսի վարորդը: [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/03/1116536/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ փետրվարի 3-ին, ՌԴ Կալուգա տանող ավտոճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում էր TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ կա առնվազն 7 զոհ, ևս 31 տուժած հոսպիտալացվել է: Զոհերի մեջ կա 4 երեխա, տուժածների մեջ՝ 20: Հաղորդվում է, որ Լիպեցկից Կալուգա մեկնող ավտոբուսում 48 մարդ է եղել, որից 33-ը՝ երեխա: Երեխաները մեկնելիս են եղել Կալուգա՝ երաժշտական մրցույթի մասնակցելու:

Նմանատիպ նյութեր