211652_close_icon
views-count6610 դիտում article-date 14:31 03-02-2019

Կոչ եմ անում ձեզ անհապաղ վերանայել Հայֆիլմի ներկայիս հասարակության անհայտ կադրերը և համագործակցել Հայֆիլմի վերածնունդ ազգային երիտասարդական նախաձեռնության հետ. կինոնկարիչ Լիդա Գևորգյան

Հարգելի պարոն Բաբայան, ես Հայֆիլմի հնաբնակներից եմ, ով ստեղծագործել և տեսել է Հայֆիլմի ոսկե դարաշրջանը։ Հայֆիլմի թալանը սկսվեց հենց այն ժամանակ, երբ Գևորգ Գևորգյանը դեռ տնօրեն էր։ Ես վերջիններից էի, որ գույքի հաշվարկի ժամանակ հայտնաբերեցի բազում անհետացած իրեր, կոստյումներ և ռեկվիզիտներ։ Կոչ եմ անում ձեզ անհապաղ վերանայել Հայֆիլմի ներկայիս հասարակության անհայտ կադրերը, և համագործակցել Հայֆիլմի վերածնունդ ազգային երիտասարդական նախաձեռնության հետ, որոնք արդեն երկու տարուց ավելի պատրաստ են քրտնաջան աշխատել, ստեղծել և մարդկանց միավորել հանուն Հայֆիլմի ազգային բրենդի վերականգնման համար։ Հայֆիլմը մեր պետականության հիմքերից և ազգի հիշողություններից մեկն է, որի վերածնումը կարող է անել միայն երիտասարդական Հայֆիլմի վերածնունդը։ Վստահեք երիտասարդներին, հետո ամեն ինչ ավելի բարդ կարող է լինել պարոն Բաբայան։ Հետո նրանց տեսակին գուցե փնտրենք և չգտնենք։ Իսկ մենք Հայֆիլմի հին բնակիչներս ովքեր սիրտ, հոգի, կյանք են դրել և պատմություն են ստեղծել հայ կինոյում, ամեն ինչով կօգնենք երիտասարդներին և դուք կհամոզվեք, որ երիտասարդությունն է մեր երկրի և' հույսը և' ապագան։ [b] Հարգանքներով՝ Հայֆիլմի հնաբնակ, բեմադրող նկարիչ, կինոնկարիչ Լիդա Գևորգյան[/b]

Նմանատիպ նյութեր