211652_close_icon
views-count20678 դիտում article-date 13:22 03-02-2019

Կապի և տրանսպորտի նախարարի կարգադրությամբ ճանշիններն անցել են արտակարգ ռեժիմի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի կարգադրությամբ հերթապահություն է իրականացվում մարզերում տեղի ճանշինների կողմից իրենց սպասարկող տարածքներում՝ արտակարգ ռեժիմով աշխատելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը աշխատանքների հսկողությունը դրել է «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի վրա, որպեսզի վերջինս հետևողական լինի, թե ինչպես են ճանշինները կատարում ձնամաքրման, ճանապարհները ձնից ու մերկասառույցից մաքրելու աշխատանքները: Երևանից դուրս գրեթե բոլոր ճանապարհները անցանելի են, սակայն Կապի և տրանսպորտի նախարարությունը, ճանապարային ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները վարելիս անվադողերը լինեն ձմեռային: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախարարը ճանշինների կատարած աշխատանքներին հետևում է նաև օնլայն եղանակով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր