211652_close_icon
views-count1653 դիտում article-date 12:16 03-02-2019

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաները արգելափակումից

Փետրվարի 3-ին, ժամը 03:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.): *** Փետրվարի 3-ին, ժամը 03:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.): *** Փետրվարի 3-ին, ժամը 01:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ.):

Նմանատիպ նյութեր