211652_close_icon
views-count5908 դիտում article-date 11:06 03-02-2019

Սիսիանի, Գորիսի, Կապանի, Եղվարդի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Եղվարդի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Ճամբարակի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: [b]Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:[/b] Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր