211652_close_icon
views-count2443 դիտում article-date 17:55 02-02-2019

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի, Արթիկի, Մեղրիի, Գորիսի, Սևանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր