211652_close_icon
views-count1030 դիտում article-date 16:01 02-02-2019

Երևանի փոխքաղաքապետը խոստացել է լուծել շտապբուժօգնության աշխատակիցների խնդիրները

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատանքները բարելավելու նպատակով հստակ քայլեր են իրականացվում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատակիցների հետ հանդիպմանը նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Մենք ստացել ենք մի համակարգ, որն ունի բազմաթիվ խնդիրներ: Դրանց մեծ մասը պահանջում են կետային լուծումներ: Ջանք չի խնայվելու, որպեսզի և’ քաղաքացին ձեզանից որակյալ սպասարկում ստանա, և’ ձեր աշխատանքային պայմանները փուլ առ փուլ, կետ առ կետ բարելավվեն»,-ասել է նա: Բուժծառայության աշխատակիցների հիմնական դիտարկումները վերաբերել են աշխատավարձերի բարձրացմանն ու բժշկական ապահովագրության տրամադրմանը: Քաղաքապետի տեղակալը շեշտել է, որ անպայման պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ինչ-որ չափով բարելավեն աշխատավարձային ֆոնդը: Սերգեյ Հարությունյանը շեշտել է, որ զանգերը շատացել են, իսկ բնակիչների վստահությունն ավելացել է ծառայության հանդեպ: Փոխքաղաքապետի խոսքով` կանչերի թիվն էականորեն տարբերվում է հոսպիտալացված քաղաքացիների թվից, հետևաբար հարկավոր է մշակել հատուկ նորմեր կանչերը տարբերակելու և դրանց ավելի նպատակային արձագանքելու համար: Այս հարցում որոշակի բեռ պետք է վերցնեն նաև պոլիկլինիկաները, որպեսզի ծառայությունը հիմնականում արագ արձագանքի անհետաձգելի բուժօգնության կանչերին:

Նմանատիպ նյութեր