211652_close_icon
views-count4093 դիտում article-date 23:54 02-02-2019

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

*** Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 16.50-ին, Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 22-ամյա Մայիս Ս․-ն։ 2018թ. նոյեմբերի 17-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի՝ կողոպուտի մեղադրանքով: Մայիս Ս․-ի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: *** Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 06.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ և ՀՀ երկքաղաքացի 53-ամյա Լուիզա Ի․-ն, նույն ինքը՝ Լիլիա Հ․-ն։ Նա 2017թ. հունիսի 9-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի և 329.1 հոդվածի 2-րդ մասի՝ փաստաթղթեր կեղծելու և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: *** Փետրվարի 1-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի 33-ամյա Ջամիլ Զ․-ին, որը 2018թ. մարտի 20-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 պրիմ 1 հոդվածի՝ ճանապարհային երթևեկության կաննոները խախտելու մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր