211652_close_icon
views-count1671 դիտում article-date 11:39 02-02-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 2-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mercedes G550 մակնիշի ավտոմեքենան (վարորդը և 4 ուղևոր):

Նմանատիպ նյութեր