211652_close_icon
views-count7593 դիտում article-date 09:41 02-02-2019

Երևանում և մի շարք մարզերում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ9 տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են: Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան քաղաքում, Վարդենյաց լեռնանացքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում և Արագած գյուղում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանացքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր