211652_close_icon
views-count3890 դիտում article-date 09:50 02-02-2019

Ո՞վ է Ավետիք Էլոյանի «ոտքի տակ փորել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ավետիք Էլոյանի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից անակնկալ ազատումը նոր քննարկումների առիթ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ Էլոյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը քննարկվել է մեկ այլ թեկնածուի անուն, որը եղել է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից: Պարզվում է` թեկնածուն երկար ժամանակ չի հանձնվել և ամեն կերպ փորձել է Էլոյանի «ոտքի տակ փորել» (հակառակի պես Էլոյանը անթերի է աշխատել, համենայնդեպս այդպես պնդում են ոլորտի մասնագետները): Ու աթոռակռիվը հասել է նրան, որ կառավարությունը ևս սպասել է Էլոյանի «բացթողումներին»: Արդյունքում Էլոյանի` դեպի ԱՄՆ կատարած այցը առիթ է հանդիսացել, որ գործադիրը նրան աշխատանքից ազատի»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր