211652_close_icon
views-count52445 դիտում article-date 23:36 01-02-2019

Կասկադյորական ավտովթար Աբովյանում. 22–ամյա վարորդը Opel-ով բախվել է գովազդային սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Աբովյանի բնակիչ, 22-ամյա Վանո Օհանովը իր վարած Opel մակնիշի 35 PC 279 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին, այնուհետև երկաթե գովազդային սյանը և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորոթյամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծռայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կոմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպավող հատուկ տարածք: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում մի քանի հոգի, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ ով ներկայացել է, որ ինքը վարորդն է, իրականում նա չէ, և նրա համար փրկարարներին փորձում էր միջնորդել ինչ-որ երիտասարդ, ով ոստիկանության ՊՊՍ-ի աշխատակից է և նա իր կարճ խելքով փորձում է մոլորեցնել իրավապահներին:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր