888 դիտում
23:16 01-02-2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները:
Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների պատգամավորական պատվիրակությունների սերտ համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել ընդլայնմանը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի Սենատի կողմից համաձայնագրի վավերացումը 2018 թ. մայիսի 17-ին եւ հույս հայտնել, որ Պատգամավորների պալատը եւս չի ուշացնի փաստաթղթի ընդունումը:
Պետր Միկիսկան Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների շնորհավորագրերը:
Դեսպանը կարեւորել է Հայաստանում անցկացված արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունները, որի արդյունքում ձեւավորվել է ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ Պետր Միկիսկան արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման գործում:
Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման շուրջ:
Նմանատիպ նյութեր
1660 դիտում
16:20 01-02-2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
1282 դիտում
14:23 18-02-2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
911 դիտում
18:02 02-04-2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
Այս բաժնից
445 դիտում
22:10 17-04-2024
«Հայաստան» խմբակցության անդամները հանդիպումներ են ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
427 դիտում
21:57 17-04-2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը շրջայց են կատարել շինհրապարակներում