211652_close_icon
views-count1072 դիտում article-date 22:46 01-02-2019

Քննարկվել են հարկային օրենսդրությանը վերաբերող առաջարկներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գործարար համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև պայմանավորվածության՝ Միության կողմից ձևավորված փորձագիտական խումբըպետք է մշակիև վարչապետի մոտ քննարկման ներկայացնի հարկային օրենսդրության փոփոխության հայեցակարգային փաստաթուղթ։ Ներկայացվող առաջարկությունների շնորհիվՀարկային օրենսգիրքը բիզնեսի համար առավել նպաստավոր և շահեկան պետք է դառնա՝ ընդունելի լինելով թե՛ պետության և թե՛ գործարար համայնքի համար։ Առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներում ներգրավվել են ոչ միայն Արդյունաբերողների և գործարարների միության անդամները, այլև մասնագիտական խորհրդատվական կառույցների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում փորձագիտական խումբը ներկայացրել էՀարկային օրենսգրքի փոփոխության հայեցկարգային փաստաթղթի նախագիծը։ Նախարար Տիգրան Խաչատրյանի հետքննարկվել ենփաստաթղթում ներկայացված մի շարք հարցեր,որոնք առնչվում են վարչարարական համակարգի կատարելագործմանը, հարկային դրույքաչափերին, արտոնությունների համակարգին, տրամադրվող ծառայություններին և այլն։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը,Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը։

Նմանատիպ նյութեր