211652_close_icon
views-count2441 դիտում article-date 23:06 01-02-2019

Տերմինալներից փորձել էր գողություն կատարել

Հունվարի 29-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 23 հասցեի «Իզի Փեյ» տելմինալի մետաղադրամ ընդունող սարքը խափանել և գումար են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին «Իզի Փեյ» ընկերության աշխատակիցը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտայի 22, 23, 15, 40 հասցեների և Մաշտոցի ու Թումանյան խաչմերուկում տեղադրված «Իզի Փեյ» վճարային տերմինալներից գդալներ մտցնելու միջոցով փորձել են կատարել գողություն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել է 1989 թ. ծնված Արթուր Ք.-ն, որը հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, Օշական գյուղից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր