1666 դիտում
16:20 01-02-2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները:
Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների պատգամավորական պատվիրակությունների սերտ համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել ընդլայնմանը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի Սենատի կողմից համաձայնագրի վավերացումը 2018 թ. մայիսի 17-ին եւ հույս հայտնել, որ Պատգամավորների պալատը եւս չի ուշացնի փաստաթղթի ընդունումը:
Պետր Միկիսկան Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների շնորհավորագրերը:
Դեսպանը կարեւորել է Հայաստանում անցկացված արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունները, որի արդյունքում ձեւավորվել է ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ Պետր Միկիսկան արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման գործում: Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման շուրջ:
Նմանատիպ նյութեր
888 դիտում
23:16 01-02-2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
1288 դիտում
14:23 18-02-2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
914 դիտում
18:02 02-04-2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
Այս բաժնից
271 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
673 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
277 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին