211652_close_icon
views-count2186 դիտում article-date 14:11 01-02-2019

Լուչանո Սպալետի. Պերիշիչը առաջարկ ստացավ «Արսենալի», հետո հասկացավ, որ իրեն խաբել են

«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Իվան Պերիշիչի ձախողված տեղափոխությունը «Արսենալ»: «Պերիշիչը տրանսֆերային առաջարկ ուներ, սակայն նա պրոֆեսիոնալ է, հասկանում է ինձ դերը, երեկ նա բոլորովին այլ տրամադրություն ուներ: Նման բան տեղի ունենում տրանսֆերային պատուհանի ընթացքում, խաղացողը գրավիչ առաջարկ էր ստացել, շահագրգռված էր: Սակայն հետո նա հասկացավ, որ իրեն խաբել են, և ետ նահանջեց: Այժմ նա կվերսկսի մարզումները և հոգով կվերադառնա «Ինտեր», մենք նրան խաղալու հնարավորություն կտանք: Չգիտեմ, արժե՞ր, որ Մարոտան հնարավոր տրանսֆերի մասին տեղեկությունը մամուլ գցեր: Խաղացողը հրաժարվեց տեղափոխությունից, սակայն «Ինտերին» վնաս հասցվեց: Դա թիմում լարվածություն առաջացրեց», ասել է Սպալետին:

Նմանատիպ նյութեր