211652_close_icon
views-count2165 դիտում article-date 13:49 01-02-2019

Ամերիկացին վիճակախաղով 1 մլն դոլար Է շահել իր ծննդյան օրը

ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգի բնակիչ Դեւոն Բրաունը 1 մլն դոլար է շահել ակնթարթային վիճակախաղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Tass-ը, հունվարի 31-ին հայտնել է UPI գործակալությունը: Բրաունը պատմել է, որ իր ծննդյան օրվա առթիվ երեկույթից առաջ մտել է ավտոլցակայան, որտեղ գնել է շահած տոմսը: «Ես հարյուր անգամ նայել եմ տոմսին, բայց մինչ այժմ էլ կարծում եմ, որ դա երազ է»,-ասել է Դևոնը: Ամերիկացին ասել է, որ ինքը ողջ գիշերը չի քնել, նախքան իր հոր ու հորեղբոր տղայի հետ իր շահումի հետևից կուղևորվեր այն ընկերության կենտրոնակայանը, որը կազմակերպել էր վիճակախաղը:

Նմանատիպ նյութեր