211652_close_icon
views-count32616 դիտում article-date 12:53 01-02-2019

Ոստիկանները պարզել են երեկ Լեոյի փողոցում բազմաբնակարան շենքի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ տեղափոխված 7 քաղաքացիների ինքնությունը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 31-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով մի քանի քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզել են, որ Երևանի «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ և թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 33-ամյա Վահրամ Գասպարյանը, 28-ամյա Արմեն Դավթյանը, 21-ամյա Դավիթ Սարգսյանը, Գարեգին Բարսեղյանը, Գևորգ Ավետիսյանը, որոնց տվյալները ճշտվում են, 31-ամյա Գևորգ Այվազյանը և 49-ամյա Սարգիս Ղազարյանը։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել ժամը 12։00-ի սահմաններում, Լեոյի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դիմաց «կոնտեյներից» մարմարե սալիկներ բեռնաթափելու ժամանակ թափված սալիկների հետևանքով։ «Կոնտեյները» կողաշրջվել էր, և սալիկները թափվել էին նրանց վրա։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշական փորձաքննություն։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր