3225 դիտում
10:30 01-02-2019
Արցախը նախընտրական պայքարի շեմին. նախագահի հնարավոր թեկնածուների միջև պայքարը սկսված է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու և՛ նախագահի, և՛ խորհրդարանի ընտրություններ: Արդեն իսկ նշմարվում են նախագահի հնարավոր թեկնածուները՝ ԼՂՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԼՂՀ ԱԽՔ, նախկինում ընդդիմադիր Վիտալի Բալասանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Բալասանյանի վերջին աղմկահարույց հայտարարություններն էլ հենց այդ հանգամանքով էին պայմանավորված. նա սկսել է քարոզարշավը` փորձելով շահել Արցախում ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրությունները` միաժամանակ մոռանալով, որ ինքն առանցքային պետական պաշտոնյա է:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության ղեկավարն է: Նա ընդունված կերպար է ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում: Եվ պատահական չէ նաև, որ Արայիկ Հարությունյանն անվերապահ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը:
Եվ, ընդհանրապես, Արցախում այս ընթացքում կուսակցություններն ակտիվացել են՝ բացելով նոր գրասենյակներ, նաև նոր կուսակցություններ են բացվում: Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ իրենց մոտ 16 քաղաքական ուժ կա, որոնց մի մասը նոր է բացվել, մի մասն էլ գրանցման փուլում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3091 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am