211652_close_icon
views-count1355 դիտում article-date 19:50 31-01-2019

Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին սաստիկ բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին հունվարի 31-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, սաստիկ բուք է և ցածր տեսանելիություն: Չնայած ճանապարհաշինարարների, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ գործադրած ջանքերին՝ առաջացած խցանման հետևանքով և սաստիկ բքի պայմաններում դեռևս չի հաջողվում կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ: Նախարարությունը վարորդներին հորդորում է առայժմ զերծ մնալ այդ ճանապարհահատվածով երթևեկելուց: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր