211652_close_icon
views-count1840 դիտում article-date 22:48 31-01-2019

Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել Սանկտ-Պետերբուրգում

Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում ժամերգություն կատարվեց նվիրված հայոց բանակի կազմավորման 27-ամյակին, այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Արթուր Բարսեղյանը, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր և ռուսական բանակի սպաներ: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր