211652_close_icon
views-count2284 դիտում article-date 19:22 31-01-2019

Դենիս Սուարես. Ես ցանկանում եմ «Արսենալի» հետ նվաճել Եվրոպայի լիգան

«Արսենալի» նորեկ Դենիս Սուարեսը պատմել է թիմում իր նպատակների մասին: «Շատ ուրախ եմ, որ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/31/1116318/]տեղափոխվեցի[/url] «Արսենալ»: Ամեն ինչ անում էի այստեղ հայտնվելու համար: Ես Ունաի Էմերիի հետ լավ հարաբերություններ ունեմ: Նրա ղեկավարությամբ ես մեկ տարի խաղացի «Սևիլյայում», երբ մենք նվաճեցինք Եվրոպայի լիգան: Կարծում եմ, նա շատ պահանջկոտ է և ներկայումս աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Ուրախ եմ, որ նորից նրա հետ աշխատելու հնարավորություն ստացա, և հուսով եմ, որ մրցաշրջանի մնացած հատվածը հաջող կլինի իմ և ակումբի համար: Ես եկել եմ այստեղ, որպեսզի հնարավորինս շատ խաղամ և թիմին օգնեմ՝ դուրս գալ Չեմպիոնների լիգա: Նաև կցանկանայի «Արսենալի» հետ նվաճել Եվրոպայի լիգան: Ինչո՞ւ ոչ: Դա տիտղոս է, որը ես նվաճել եմ Էմերիի հետ «Սևիլյայում», ասել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր