211652_close_icon
views-count2034 դիտում article-date 22:24 31-01-2019

Գողը տուն էր մտել ցանկապատի վրայով

Հունվարի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1939 թ. ծնված Սոնիկ Գ.-ն բանավոր հաղորդում է տվել, որ հունվարի 8-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայով մտնելով իրենց տան բակ և օգտվելով հյուրասենյակի դռան չկողպված լինելու հանգամանքից, մտել են ներս և գողացել «Ջիվիսի» մոդելի հեռուստացույց, աթոռներ և պատի ժամացույց՝ պատճառելով մոտ 100.000 դրամի վնաս: Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Արտյոմ Ս.-ն, որը նույն օրը, ժամը 19.15-ին, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին: Գողոնը առգրավված է: Արտյոմ Ս.-ն ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր