211652_close_icon
views-count1176 դիտում article-date 20:24 31-01-2019

Կեղծիքի համար մեղադրվող կինը հայտնաբերվեց

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 23.55-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղից հայտնաբերվել և ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Ալինա Ա.-ն, որը 2018թ. օգոստոսի 31-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր