211652_close_icon
views-count3295 դիտում article-date 23:45 31-01-2019

Հետախուզվողը ՌԴ-ից կամավոր ժամանեց Հայաստան

Հունվարի 31-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային և ոստիկանության Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ աշխատանքների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 23-ամյա Վահագն Ս.-ն, որը 2017 թ. մարտի 24-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր