211652_close_icon
views-count2113 դիտում article-date 16:59 31-01-2019

«Արսենալը» հայտարարեց Սուարեսին վարձակալելու մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի «Արսենալում»: Կատալոնացիները 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգեցին մինչև 2021 թվականը և նրան լոնդոնյան ակումբ բաց թողեցին վարձակալության հիմունքներով: «Արսենալը» Սուարեսի աշխատավարձը կվճարի նրա վարձակալության շրջանում: Համաձայնագրում կա տրանսֆերը գնելու իրավունք, որը՝ ենթադրաբար, կազմում է 20 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր