211652_close_icon
views-count1942 դիտում article-date 15:59 31-01-2019

Դենիս Սուարեսը հրաժեշտ տվեց «Բարսելոնայի» իր թիմակիցներին

Իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը հրաժեշտ տվեց «Բարսելոնայի» իր թիմակիցներին: Ավելի վաղ կատալոնական ակումբը հայտնել էր, որ Սուարեսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվում է «Արսենալ», սակայն հետո այդ գրառումը հեռացրել էր: «Դուք հրաշալի մարդկանց խումբ եք: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շուտով կտեսնվենք: Հաջողություն, առաջ, «Բարսա»», գրել է Սուարեսն իր թվիթերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր