211652_close_icon
views-count1316 դիտում article-date 15:54 31-01-2019

Հայաստանն ու Գերմանիան կրթական համագործակցության կամուրջ են կառուցում. վարչապետն այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան

Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/962615.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, նրան դիմավորեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Շտեֆան Հերցիգը: Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից հետո ստորագրվեց համագործակցության հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև: Հուշագիրը ստորագրեցին Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպեց համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը: Համալսարան այցից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:

Նմանատիպ նյութեր