211652_close_icon
views-count2277 դիտում article-date 15:36 31-01-2019

Կառավարությունում «Նաիրիտ»-ի հարցը քննարկվել է այլ ներդրողների հետ

Կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու հարցը կարող է քննարկել՝ երբ առկա է առարկայական, հստակ հաշվարկելի և գնահատելի ծրագիր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Անդրադառնալով «Նաիրիտի» համակարգող խմբի հրապարակած կոչին, որով առաջարկում են հետաքննել, թե ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել «Նաիրիտ» գործարան, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չինացիները հնարավոր է՝ հետաքրքրություն ունեն, բայց կառավարությունում «Նաիրիտի» վերաբերյալ քննարկում է եղել այլ կազմակերպության հետ: Հարցին, թե «Նաիրիտ»-ի սնանկության գործընթացը չպետք է կասեցվի, եթե նման քննարկումներ կան, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Սնանկության գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, կան պարտատերեր, դատարանի որոշմամբ նշանակված կազմակերպիչներ: Պետք է կասեցնել, թե ոչ, դատարանը պետք է որոշում կայացնի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր