211652_close_icon

Ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է

views-count2629 դիտում article-date 15:02 31-01-2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր