211652_close_icon
views-count2449 դիտում article-date 14:22 31-01-2019

ՌԴ-ն ողջունում է քաղաքական շփումները Երևանի և Բաքվի միջև

Ռուսաստանը ողջունում է վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև կայացած բարձր մակարդակի քաղաքական շփումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մենք բարեխղճորեն և, իմ կարծիքով, որակյալ իրականացնում ենք մեր միջնորդական գործառույթները: Մենք ողջունում ենք այն բարձր մակարդակի քաղաքական շփումները, որոնք կայացել են վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև: Լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք տվել են մայրաքաղաքները, և կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ճանապարհ է»,- ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր