211652_close_icon
views-count2666 դիտում article-date 14:51 31-01-2019

Համայնքներին ուղղված սուբվենցիայի արդյունավետությունը կբարձրանա

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախորդ տարիներին սուբվենցիաների տրամադրման կարգով համայնքները ներկայացնում էին իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններս էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել ծրագրերի իրականացման համար համայնքների համաֆինանսավորման չափը՝ կախված ծրագրի ոլորտից և համայնքի աշխարհագրական դիրքից, հայտերի մշակման և ներկայացման պահանջները, միջգերատեսչական հանձնաժողովում հայտերի քննարկման և հաստատման գործընթացը։ Անդրադառնալով հարցին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խոշորացված համայնքներում ակնհայտորեն ֆինանսական միջոցները հավելյալ գեներացվում են, քանի որ վարչական ծախսերն ավելի քիչ են, և նմանատիպ ծրագրերին այդ համայնքները կարողանում են մասնակցել:

Նմանատիպ նյութեր