211652_close_icon
views-count2890 դիտում article-date 13:45 31-01-2019

Հայաստանում ինսուլտի բուժումը կիրականացվի պետպատվերի շրջանակում

Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ իր հրամանով։ «Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, կրկին գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։ Դրանք մոտավորապես 1-ից 4 միլիոն դրամանոց միջամտություններ են, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր