211652_close_icon
views-count22416 դիտում article-date 11:52 31-01-2019

Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում՝ Honda սերվիսի դիմաց, բախվել են Volkswagen-ներն ու Toyota-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Թբիլիսյան -խճուղում՝ Honda ավտոսերվիսի դիմաց, բախվել են Toyota Vitz մակնիշի 37 ԼQ 007 համարանիշի, Volkswagen Caddy մակնիշի 751 AG 61 համարանիշի և Volkswagen Polo մակնիշի 321 AF 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Դավիթ Քարիմյանն ու Ռաֆայել Պետրոսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի ա ռթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր