211652_close_icon
views-count1372 դիտում article-date 14:41 31-01-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 29-ին, ժամը 23.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել է եզրաքարին. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 00.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Շտապօգնության» ավտոմեքենաներ. «Շտապօգնության» վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր. Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 29-ին, ժամը 20.50-ին, Երևանի Սեբաստիա փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ ԳԱԶ- 3307»-ը բախվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսին. «ԳԱԶ-3307»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 07.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Ծ.Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի սպասասրահի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 19.15-ին, 54-ամյա քաղաքացուհին հաղորդում է տվել, որ 2018թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին, Երևանի Հ. Հովհաննիսյան փողոցում ոմն Ալիկ իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով շրջադարձ կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել իրեն և տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Ալիկի ինքնությունը: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 2.5-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի խաչմերուկին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակացի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ճանապարհի 225-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 06.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Հովք գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ նույն ավտոմեքենան բախվել է նաև կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 21.30-ին, պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել, ինչպես նաև դեպքի վայրում կայանված «ԳԱԶել»-ին բախվել է «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր