211652_close_icon
views-count3081 դիտում article-date 10:32 31-01-2019

Արտակ Զեյնալյանը վերանշանակվելու առաջարկ վարչապետից անհատապես է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, չնայած «Հանրապետությունը» կոալիցիայի անդամ չէ, ավելին՝ Աժ ընտրություններում «Մենք» դաշինքի կազմում ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ինքը վարչապետից ստացել է անհատապես և անհատապես էլ ընդունել է: ««Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես և ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ստանձնել է կառավարությանը սատարելու պատասխանատվություն: Դա եղավ ընտրությունների արդյունքներից հետո»,- ասել է նա: Հարցին՝ դուք անհատապե՞ս եք կիսում պատասխանատվությունը, թե՞ կուսակցության հետ, Զեյնալյանը հավելել է. «Ես անհատապես կիսում եմ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ նաև կիսում է պատասխանատվությունն ինձ հետ և կառավարության հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր