211652_close_icon
views-count9027 դիտում article-date 09:56 31-01-2019

Հայաստանը վերջապես կունենա՞ Լարսին այլընտրանք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները գործնական քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանակետերում ապրանքների ներմուծման և արտահանման մոնիտորինգն ապահովելուն: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ այդ հարցով Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-9 ը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, եթե այս հանդիպումը հաջող ավարտ ունենա, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բեռների տարանցումը կարող է սկսվել արդեն մարտի վերջից, և Հայաստանը վերջապես կունենա Վերին Լարս անցակետի հուսալի և տնտեսապես ավելի ձեռնտու այլընտրանք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր